Հասարակություն
Կարևոր
Ինչպես է սննդի կետում թունավորված քաղաքացիների վիճակը
Edita
Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորում ստացած 10 քաղաքացիներից 5-ը տեղափոխվել են Սպիտակի, 5-ը՝ Տաշիրի քաղաքների բժշկական կենտրոն։
Սպիտակի ԲԿ-ից «Փաստինֆոյին» հայտնել են, որ 5 թունավորումով տեղափոխված անձանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Այս պահին դեռ դուրսգրումներ չկան, քաղաքացիները հոսպիտալիզացված են, նրանք շարունակում են ստանալ համապատասխան բուժօգնություն»,- հայտնել են լրատվամիջոցին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքացիները Սպիտակի տարածաշրջանի 2 գյուղերի բնակիչներ են։ Վանաձոր էին գնացել՝ Ամանորյա գնումներ կատարելու համար։ Վանաձորում սննդի կետերից մերում շաուրմա են կերել, որից էլ թունավորում են ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0