Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց. ՆԳՆ
ՀՀ–ում հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրենսդրական փաթեթը հանվեց շրջանառությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ–ից ընդգծում են, որ օրենսդրական փաթեթը օրակարգից հանվել է և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ։
ՆԳՆ առաջ է քաշում նախագծի նոր մոտեցում, որը շահագրգիռ մի շարք կողմերի կողմից ընդունելի էր համարվել, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ պատրաստակամ են այս նոր նախաձեռնության շրջանակում նախագծով հետաքրքրված բոլոր սուբյեկտների հետ կազմակերպելու հանդիպում-քննարկում` ընթացքը փոխհամաձայնեցված տարբերակով իրականացնելու նպատակով:
Հավելենք, որ նախորդ նախագծով առաջարկվում էր, որ ՆԳՆ–ն հասանելիություն ունենա հետևյալ տնտեսվարողների տեսանկարահանող սարքերին՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, գրավատներ, դեղատներ, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետեր, փոստային կապի օբյեկտներ, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման տարածքներ, ուսումնական հաստատություններ և մի շարք կառույցներ։
Խոսքը նաև 100 քմ-ից ավելի տարածք ունեցող առևտրի կենտրոնների, հեղուկ վառելիքի, հեղուկ վառելիքի, սեղմած բնական կամ հեղուկացված մանրածախ առևտրի կետերի և 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների մասին էր։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՆԳ նախարարի այն ժամանակվա տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով կառավարության և ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջ քաշած օրենսդրական նախագծերի փաթեթը, նշել էր, որ մտադիր են շտապօգնության մեքենաներում ու հանրային տրանսպորտում նույնպես տեսահսկման համակարգեր տեղադրել։
Նմանատիպ հոդվածներ
Կգամ Հայաստան և այս գումարով միանգամից երեքը կգնեմ. Լապշին
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի մարզային քաղաքի բնակելի թաղամասում գտն...
«Հունդաի» որ հին ավտոբուսները կփոխարինվեն նորերով
Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,...
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի. նոր որոշում
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացր...
10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը
Արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ...