Գիշերն ուժեղ երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանում
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Քարվաճառ (ադրբեջանական անվանումը՝ Քելբաջար) քաղաքից՝ 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Տեսախցիկը ֆիքսել է, Գերմանիայում մարդկանց բազմությանը վրաերթի ենթարկելու պահը
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած սարսափելի դեպքից կադրեր են հրապարակվել: Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մ...
Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մ...
Լոս Անջելեսը կարծես դժոխքի դարպաս լինի
Մահացու անտառային հրդեհներ, որոնք ոչնչացրել են հազարավոր տներ և ձեռնարկություններ: Մի քանի խորհրդանշական տեսարժան վայրեր...
Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։ 24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»...