Փոփոխություն տրանսպորտի միասնական համակարգում
Այսօր իր ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է կատարել, նոր տոմսային համակարգի հետ կապված։
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:
Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։
Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:
Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։
Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:
Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:
Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:
Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:
Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»,- գրել է Հայկ Կոստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր: Այս մասին Auroranews-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամ...
Համոզված եմ, շատերին դուր չի գա․ Փաշինյանի նոր գրառումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել քաղաքացիներից մեկի հարցին։ «Քիչ առաջ այսպ...
Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում դեկտեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 391.5...