Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում. Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Հրապարակ»
«Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ ժողովի մասնակից ՔՊ-ական պատգամավորներին, հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել, մոտավորապես հետեւյալ բառապաշարով. «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր, շփվեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրները, փորձեք լուծումներ տալ, դուք մենակ պարգեւավճար ու աշխատավարձ ստանալու համար չեք պատգամավոր դարձել»։ Այս մասին գրում է «ժողովուրդ» օրաթերթը:
Ժողովից օրեր անց Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակեցին Կապանում ՔՊ ակտիվի հետ հանդիպման լուսանկարներ, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ հասել էր Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն գյուղ: Ինքը` Փաշինյանն էլ տիկնոջ հետ հերթական անգամ այցելեց Շիրակի մարզ՝ Գյումրի:
Փաշինյանն այդ ժողովում ասել է նաեւ, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ բոլորի խնդիրը պետք է լինի իր անձնական լուման ներդնել Գյումրիում իշխանության հաղթանակի սուրբ գործին»:
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում...
Քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը. ՊՆ
Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությա...
Իտալիայի փոխվարչապետ Սալվինին արդարացվել է միգրանտների գործով
Պալերմոյի դատարանն արդարացրել է Իտալիայի փոխվարչապետ և ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինիին՝ «Լիգա» կուսակցության...
Իլոն Մասկը՝ Ուկրաինային հատկացված ռազմական օգնության մասին
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում քննադատել է Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ ԱՄՆ իշխանութ...