Քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը. ՊՆ
Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Խորհրդակցությանը մասնակցել են նաև հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների ապահովման գործընթացում՝ վստահեցնելով, որ կառավարությունն ամեն կերպ նպաստելու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջնային է որակել ոլորտի զարգացման կարևորությունը, հաստատել արդյունաբերության կողքին նախարարության՝ հետևողական կանգնած լինելու և խնդիրների լուծմանը հետամուտ լինելու փաստն ու այդ համատեքստում կարևորել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նման բաց ու թափանցիկ աշխատանքային քննարկումներ ունենալը և դրանք պարբերական դարձնելը:
Ոլորտի պատասխանատուներն ու առանձին ընկերությունների տնօրենները խոսել են կատարված աշխատանքների, գրանցած արդյունքների և հաջորդ տարվա անելիքների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում...
Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում. Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Հրապարակ»
«Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ ժողովի մասնակից ՔՊ...
Իտալիայի փոխվարչապետ Սալվինին արդարացվել է միգրանտների գործով
Պալերմոյի դատարանն արդարացրել է Իտալիայի փոխվարչապետ և ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինիին՝ «Լիգա» կուսակցության...
Իլոն Մասկը՝ Ուկրաինային հատկացված ռազմական օգնության մասին
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում քննադատել է Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ ԱՄՆ իշխանութ...