Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է
Պարզվում է, որ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Օդի աղտոտվածության նման մակարդակի դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրել դիմակ և տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
«Պատճառները շատ են, բայց Երևանի քաղաքապետն այդ պատճառներից ընտրել է իր համար «ամենաանշառը»` «յուղ վառող» մեքենաներն ու ուզում է դրանց դեմ պայքարել:
Իհարկե, նա չի խոսելու ո´չ վայրենի շինարարության ու ոչ էլ հսկա ծառերը պստիկ սակուռաներով փոխարինելու մասին, քանի որ այդ ամբաղ-զամբաղ շինթույլտվությունները ստորագրողն ու ծառերի վերացման հեղինակը հենց ինքն է»,- նշել է Հարությունյանը ՝ հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով տարիներ առաջ հայտարարել էր, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 10-ը Երևանում տնկվելու է 10 միլիոն ծառ` ի խորհրդանշումն 10 միլիոն հայության միասնությանը:

Նմանատիպ հոդվածներ
Մի քանի մարզերում սպասվում են ուժգին քամու պոռթկումներ
Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները...
Լուսացույցներ են տեղադրվել
Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կատարվել է երթևեկո...
Խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ. իրավիճակը ճանապարհներին
Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։ Այս մասին հայտնում է...
Զոհված զինծառայողների ծնողից խոշոր չափերի գումար է հափշտակել` շիրմաքարեր պատրաստելու պատրվակով
2024 թվականի դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առ...