Զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում

Օրենքի նախագծով սահմանվում է, որ տեղական պաշտպանության ուժերի համալրումն իրականացվում է տարիքի կապացությամբ պահեստազորյաին հաշվառումից հանված անձանցով: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը` պարզաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի դրույթը։ Նախագծով նախկինում գործող Աշխարհազորը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով։


Նրա խոսքով, նման անձինք զորահավաքային ռեսուրս չեն համարվում։


«Երկրորդ խմբի պահեստազորի մեջ ներառվում են նաև ավելի պակաս փորձառությամբ պահեստազորայինները, օրինակ՝ 6 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայություն անցածները»,-նշեց Սասուն Սիմոնյանը`նշելով, որ տեղական ինքնապաշտպանական ուժերի խնդիրները հստակ են և տարբերվում են զինված ուժերում կամ պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչի միջոցով համալրվող անձնակազմի պատրաստությունից։


Ըստ Սիմոնյանի, տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով, որոնք տարիքով ավելի բարձր են և առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասի համալրվող հաստիքներին։


ՊՆ վարչության պետը պարզաբանեց, որ առողջության պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում և կարող են համալրել տեղական պաշտպանության ուժերը։


«Եթե Աշխարհազորայինների մասին օրենքի դրույթը 3 տարի չի գործել, քանի կոպեկ արժի այս օրենքը»,-հայտնեց Մանուկյանը՝ նկատելով, որ գործող օրենքով նախատեսված էր, որ կառավարությունն աշխարհազորի գծով փոխմարզպետեր և Երևանի քաղաքապետի տեղակալ այս տարիներին չի նշանակել։