Կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կա զոհ
Հունաստանի իշխանությունները հայտնաբերել են մի տղամարդու դի և փրկել 39 միգրանտի ծովում, այն բանից հետո, երբ նրանց նավակը շրջվել է Միջերկրական ծովում, Գավդոս կղզու մոտ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի ափային պահպանությանը։
Ականատեսների խոսքով՝ շատերն այդ ժամանակվանից համարվում են անհետ կորածներ, եւ ափային պահպանությունը սկսել է որոնողական գործողություն՝ ներգրավելով նավեր եւ ավիացիա, քանի որ նրանք նախազգուշացվել են միջադեպի մասին ուրբաթ երեկոյան։
Այլ միջադեպերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը, բեռնանավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի տակ, փրկել է 47 միգրանտի, իսկ լցանավը փրկել է եւս 88 միգրանտի Հունաստանի հարավում։
Նախնական տեղեկության համաձայն՝ ափային պահպանության ներկայացուցիչները կարծում են, որ նավակները միասին են հեռացել Լիբիայից։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ վերջին մեկ տարում հաճախակիացել են միգրանտներ տեղափոխող նավակների հետ կապված միջադեպերը եւ նավաբեկությունները Կրետեի ափերին եւ Գավդոս փոքր կղզու մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»-...
Խոշոր վթար․ կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի...
Ձերբակալված մսավաճառները հրաժարվել են փաստաբանից
Երևանի Խորենացի փողոցում գործող՝ մսի իրացման շուկայում աշխատող ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմե...
Նոր մանրամասներ՝ Ֆրանսիայի հյուսիսում տեղի ունեցած կրակոցներից
Ֆրանսիայի հյուսիսում՝ ներգաղթյալների ճամբարի մոտ, կրակոցների հետևանքով հինգ մարդ է զոհվել, իսկ 22-ամյա մի երիտասարդ հանձ...