Թուրքիային, Վրաստանին և Հայաստանին սառնամանիքներ են մոտենում
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները` Հայաստանի Հանրապետության տարածքում:
Դեկտեմբերի 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 12-13-ին ՝ 17-20մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Ինչպես նաև այսօր Լևոն Ազիզյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նշելով, որ Թուրքիային, Վրաստանին և Հայաստանին դեկտեմբերի 14-ին սառնամանիքներ են մոտենում։
Նմանատիպ հոդվածներ
Քանի հայկական բեռնատար է կուտակված Վերին Լարսի անցակետում
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկացնում է, որ Ռուս-վրացական սահմանին գտնվո...
Որքան միս է առգրավվել տեսչական մարմնի կողմից
Մոտ մեկ տոննա միս է առգրավվել, այն կոչնչացվի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։Հար...
Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Չեղարկվել են մի քանի չվերթներ․ «Զվարթնոց»
Գիշերվանից սկսած, եղանակային պայմաններից ելնելով, Զվարթնոց օդանավակայանում խիտ մառախուղ է և շատ ցածր տեսանելիություն:Չեղ...