ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԱՏՄ-ի պարզաբանումը` լարված իրավիճակի վերաբերյալ

«Գումի» շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ էր։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները շուկայում փորձել են առգրավել մսավաճառների միսը, ասելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով։


Auroranews-ը կապ հաստատեց ՍԱՏՄ, որտեղից մեզ ասացին, որ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են, որ չեն պահպանել կանոնները։


Հիշեցնենք` մսավաճառներից մեկը ներկայացնելով իրավիճակն ասել է. «Մեզ մոտ չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթենք: Միսը մորթել, բերել եմ Երևան, հիմա միսը առգրավում են՝ ասելով, որ սպանդանոցի թուղթը չունեմ: Էս հարցին լուծում եմ ուզում, եթե ոչ՝ բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է ինձ վառեմ, քան էս միսը իմ ձեռքից տանեն: Սա արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսը առգրավում են: Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օրում ինձնից 1,8 մլն դրամ արդեն կորցրել եմ: Ես ո՞ր գյուղացուն խաբեմ, փողը չտամ»:



Քաղաքականություն