ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին տուգանքի մատերիալ. «ծուղակ» Երևանի կենտրոնում
Auroranews-ը քիչ առաջ վարորդներից ահազանգ է ստացել, որ շարունակում են մնալ որպես տուգանքի մատերիալ: Մասնավորապես Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում Ճանապարհային նշանը ցույց է տալիս միայն աջ, մինչդեռ գծանշումը՝ ուղիղ և աջ։
Auroranews-ին ահազագած քաղաքացիներից մեկը նշեց, որ սա ծուղակ է և նա տուգանվել է։
Հիշեցնեն, որ քաղաքապետերանը իրազեկել էր, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողտոա-Իսահակյան փողոց խաչմերուկում: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց առաջին երթևեկելի գոտին նախկին «ուղիղ» և «աջ» ուղղությունների փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությամբ:
Բացի այդ, նշված խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:
Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և դրանցում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
Արդեն անցել է 10-ը օր, սակայն տեղում ներկա պահին այլ պատկեր է, գծանշումը եւ կախված նշանը միմյանց հակասում են: Հարգելի պատասխանատուներ, մեզ տրամադրված տեսանյութը արվել է այսօր:
Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն: Մեզ ասացին, որ այսօրվա ընթացքում գծանշումը կշտկվի: Կապալառու ընկերությունը չի կարողացել գծանշում անել եղանակային պայմանների պատճառով: Իսկ տուգանքը ենթակա է բեկանման, թող դիմում գրեն ճանապարահային ոստիկանություն: