Թուրքիայի ընկերությունները մեծացրել են զենքի մատակարարումները ՀՀ
Ռուսաստանը, չնայած Եվրամիության էմբարգոյին, որը սահմանվել է դեռ 2014 թվականից, հարևան երկրների միջոցով ստանում է արևմտյան ընկերությունների արտադրության հազարավոր դիպուկահար հրացաններ և միլիոնավոր պարկուճներ: Այս մասին հայտնում է The Insider-ը՝ չեխական Investigace.cz-ի, իտալական IrpiMedia-ի և ղազախական Vlast.kz-ի հետ համատեղ հետաքննության արդյունքում:
Լրագրողները պարզել են, որ վերջին տարիներին Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերությունները մեծացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան և Ուզբեկստան։
«Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Ղրղըզստան արտահանումը երեք տարվա ընթացքում աճել է երկուսուկես անգամ՝ 2020 թվականի՝ մոտ 20 հազար հրացանափողից հասնելով 53 հազարի՝ 2023 թվականին», - ասվում է հրապարակման մեջ։
Հետաքննությունը նշում է նաև, որ Իտալիայից Հայաստան դիպուկահար հրացանների և այլ զենքի արտահանումը չորս տարվա ընթացքում աճել է գրեթե 30 անգամ՝ 2019-ին 68 միավոր զենքից հասնելով 1862-ի՝ 2023-ին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։
Ըստ լրատվամիջոցի՝ Ղրղըզստանը 2020 և 2021 թվականներին Իտալիայից զենք ընդհանրապես չի գնել, 2022 թվականին ստացել է 882 միավոր զենք, իսկ 2023 թվականին՝ 4 հազար 434:
Թուրքիայից Վրաստան զենքի արտահանումը 2019 թվականին ավելի քան 8 հազար միավորից 2023 թվականին հասել է գրեթե 19 հազարի։ Բացի այդ, լատվամիջոցը նշում է, որ ռուս դիպուկահարները շարունակում են ռուսական զենքի փոխարեն օգտագործել արևմտյան հրացաններ ու պարկուճներ։ Դա հաստատում են նաև դիպուկահարների մրցումների տեսագրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի ՊՆ ղեկավարը հայտնել է` երբ ՌԴ-ն կհարվածի ՆԱՏՕ-ին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել...
«Այս հարձակումն անպատասխան չի մնա». ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը հարձակվել են Ռոստովի մարզի Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա 6 ATACMS բալիստիկ հրթիռներով: Այս մա...
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ կիրառվել է «Իսկանդեր», «Գերան», «Կինժալ» հրթիռներ
Այսօր առավոտյան ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին...
Պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի. Պեսկով
Ռուսաստանը ուկրաինական զինուժի` Տագանրոգին ուղղված հարվածին կպատասխանի այն ժամանակ և այնպես, ինչպես նպատակահարմար կհամար...