Սպորտ
Հայ ծանրորդը հրաժարվել է մրցահարթակ դուրս գալ
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մեր երկրի պատվիրակներից մրցահարթակ պետք է դուրս գային 96 կգ քաշայիններ՝ Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։
Սակայն պոկում վարժության մեկնարկում Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից։ Ամենայն հավանականությամբ 27-ամյա ծանրորդը վնասվածք է ստացել։ Այս մասին գրում է Արմսպորտը:
Հայաստանի հավաքականի կազմում այսօր՝ դեկտեմբերի 12-ին պայքարը միայն կշարունակի Դավիթ Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0