Որ մթերքներն են թանկացել Հայաստանում
2024 թ. նոյեմբերին նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ դիզվառելիքն էժանացել է 9.9 %–ով, բենզինը՝ 6.6 %–ով, ավտոգազը՝ 1 %–ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով սպառողական գների ինդեքսը հայտնում է, որ Հայաստանում գնաճը 2024 թ. նոյեմբերին 2023 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ կազմել է 1,4 %։
2023 թ. կեսից Հայաստանում գնաճը մոտ էր զրոյին, սակայն 2024 թ. հունիսից այն սկսեց աճել։
Մասնավորապես, սննդամթերքը` ներառյալ ոչ ալկոհոլային խմիչքները, հաշվետու ժամանակահատվածում թանկացել են 1,7 %–ով, ալկոհոլն ու ծխախոտը՝ 4,1 %–ով, հագուստն ու կոշիկը՝ 2,5 %–ով:
Սպառողական զամբյուղում տեսակարար շատ թե քիչ բարձր կշիռ ունեցող մթերքից ամենաշատը թանկացել է սուրճը` 14,9 %–ով։ Սուրճը սկսել է թանկանալ վերջին 2–3 ամսվա ընթացքում, պատճառը համաշխարհային գներն են, որոնք բարձրանում են Բրազիլիայում և Վիետնամում վատ բերքի պատճառով: Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այն թանկացել է 9.8 %–ով։ Թանկացել է նաև ձուկը՝ 5.4 %–ով, դեղերը` 3,1 %–ով։
Կոմիտեի տվյալներով` 6,3 %–ով էժանացել է մակարոնեղենը, պանիրը` 4,5 %–ով, շաքարավազը՝ 3,5 %–ով։
2024 թ. նոյեմբերին նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ դիզվառելիքն էժանացել է 9.9 %–ով, բենզինը՝ 6.6 %–ով, ավտոգազը՝ 1 %–ով:
Նմանատիպ հոդվածներ
Քանի հայկական բեռնատար է կուտակված Վերին Լարսի անցակետում
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկացնում է, որ Ռուս-վրացական սահմանին գտնվո...
Թուրքիային, Վրաստանին և Հայաստանին սառնամանիքներ են մոտենում
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները` Հայաստանի Հանրապետության տարածքում:Դեկտեմ...
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում դեկտեմբերի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 393,50 դ...
Եղանակը՝ Հայատանում
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին, 12-ի...