Ավստրալիայում անհետացել են մահացու վիրուսներով հարյուրավոր փորձանոթներ

Ավստրալիայում լաբորատորիայից կենդանի վիրուսներով հարյուրավոր սրվակներ են անհետացել։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։


Քվինսլենդի առողջապահության նախարար թիմ Նիքոլսի տվյալներով` 2021 թվականին «կենսաբանական անվտանգության արձանագրությունների լուրջ խախտման» հետևանքով անհետացել է կենդանի վիրուսների 323 նմուշ։ Հայտնաբերված արտահոսքը եղել է 2023 թվականի օգոստոսին ։


Անհայտ կորած սրվակների թվում գրեթե 100-ը պարունակում էր մահացու Հենդրայի վիրուս: Երկու սրվակի մեջ եղել է հանտավիրուս, ևս 223-ի մեջ` լիսավիրուս ։


Հենդրայի վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1990-ականների կեսերին Ավստրալիայում մի քանի ձիերի վարակվելուց և սատկելուց հետո: Միայն մի քանի մարդ Է հիվանդացել այս հիվանդությամբ, նրանց մեծ մասը մահացել է:


«Հենդրայի վիրուսը մարդկանց շրջանում մահացության 57 տոկոս ցուցանիշ ունի և կործանարար ազդեցություն ունի վարակվածների, նրանց ընտանիքների, ինչպես նաև վիրուսի տարածման շրջաններում անասնաբուժական և ձիաբուծության ոլորտների վրա»,-նշել է Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ռայնա Փլուրայթը։


Հանտավիրուսը կրում են կրծողները և կարող են առաջացնել հանտավիրուսային թոքային համախտանիշ, որի մահացությունը կազմում է մոտ 38%: Լիզավիրուսը ունի մահացության շատ բարձր մակարդակ:


Առայժմ հայտնի չէ, թե արդյոք վիրուսները ոչնչացվել են, թե դրանք վերցվել են լաբորատորիայից:


«Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ դրանք վերցված են լաբորատորիայից։ Երկրորդ, մենք ոչ մի ապացույց չունենք, որ Հենդրայի վիրուսը ինչ-որ կերպ օգտագործվել է որպես զենք ցանկացած հետազոտական լաբորատորիայում»,-ասաց թիմ Նիկոլսը: