Զելենսկին հայտարարել է ուկրաինական նոր «Ռուտա» հրթիռի հաջող փորձարկումների մասին
Ուկրաինայի զինված ուժերը և երկրի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները հաջողությամբ փորձարկել են «Ռուտա» նոր հրթիռը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Բորիս Պատոնի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի շնորհանդեսին։ Նա հրթիռի ոչ մի տեխնիկական բնութագիր չի ներկայացրել։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ նոր հեռահար հրթիռ-անօդաչու «Պալյանիցա»-ն` որն առաջին անգամ օգտագործվել է մարտական պայմաններում 2024 թվականի օգոստոսին` մտել է զանգվածային արտադրության մեջ։
««Peklo» անօդաչու հրթիռը հաջողությամբ ավարտել է իր առաջին մարտական օգտագործումը։ Օրերս առաջին խմբաքանակը հանձնել ենք մեր պաշտպանության ուժերին»,- հավելել է Զելենսկին։
Բացի այդ, նա թվարկել է ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են Ռուսաստանի դեմ պատերազմում։
«Գոռ» հետախուզական ինքնաթիռը, «Vampire» և «Heavy Shot» գիշերային ռմբակոծիչները, «Kolibri» և «Kamik FPV» անօդաչու սարքերը, «Darts» FPV ինքնաթիռները. այս ամենը ուկրաինական արտադրության է և դրանք ակտիվորեն կիրառվում են և առաջնագծում, և՛ թիկունքում հավելել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...