ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանված և խոշտանգված մարմիններ` սիրիական հայտնի բանտի նկուղներում
Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից հետո հաղթանակ տոնողների շարքում են նաև նրանք, որոնց ընտանիքիների ադամները, ընկերները, տևական ժամանակ եղել են անազատության մեջ՝ փակված լինելով բանտերում և այնտեղ կտտանքների ենթարկվելով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքն այն բանտերի մասին է, որտեղ, արևմտյան մամուլի պնդմամբ, Ասադի վարչակարգն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլախոհներին, նրանց հարազատներին կտտանքների է ենթարկել:
Այս առումով առանձնացվել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող տխրահռչակ Սեդնայա բանտը, որը հաճախ կոչում էին «Մարդկանց սպանդանոց» և որը համարվում էր դաժան կտտանքների և մահապատիժների իրականացման օջախ:
Նոր հրապարակված կադրերում երևում են՝ շենքի նկուղներից հատուկ տոպրակների մեջ դուրս բերվող նեխած դիեր:
Այժմ, երբ այս բանտերից ազատվածները վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ և սահմռկեցուցիչ մանրամասներ են պատմում ճաղերի հետևում կյանքի մասին, կտտանքների կազմակերպիչները կարող են շուտով պատասխանատվության ենթարկվել:






Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ քարտուղարն անդրադարձել է Աղազարյանի շուրջ ստեղծված սկանդալին
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որևէ մեկը պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական կյանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ մանրամասներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառների մասին։Նա նշել է, թե Աղազարյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` «Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի հայտարարությունների մասին
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին: Այսպես է Զախարովան մեկնաբանել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան
«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-...