Ռուբինյանը նշել է` ինչից է կախված Թուրքիայի հետ հարաբերությունների հաջողությունը
Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:
«Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»,- փոխանցել է Ռուբինյանը:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից: Հայաստանն ակնկալում է ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, այլ նաև հարաբերությունների ամբողջական կարգավորում՝ առանց նախապայմանների:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով». Միրզոյան
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալ...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ. Փաշինյան
Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մին...
Մհեր Սեդրակյանի որդուն ևս ճանաչում եմ. Փամբուխչյանի պարզաբանումը
Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մա...