Դեկտեմբերի 8-ից ամենադժվար շրջանը ետևում է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո հարևան Սիրիայի համար ամենադժվար ժամանակները ետևում են։ Ելույթ ունենալով Անկարայում` արտերկրում հանրապետության դեսպանների հետ հանդիպմանը, նա նաև ասել է, որ ակնկալում է, որ Սիրիայի նոր իշխանություններն այնպիսի քաղաքականություն կվարեն, որը կարտացոլի ողջ հասարակության շահերը։
«Հուսանք, որ Սիրիայում անցած կիրակի օրվանից (դեկտեմբերի 8-ից) ամենադժվար շրջանը ետևում է, և նոր իշխանությունները ըմբռնումով կշարունակեն իրենց ճանապարհը՝ հաշվի առնելով սիրիական ժողովրդի բոլոր հատվածների շահերը: Մենք էլ կշարունակենք մոտ լինել սիրիացի ժողովրդին և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր սիրիացի եղբայրներին այն ամենում, ինչ նրանց անհրաժեշտ է»,- ասել է Էրդողանը` նշելով, որ Թուրքիայի համար չափազանց կարևոր է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...