Վլադիմիր Վարդանյանը՝ ընտրության ժամանակ արտակարգ դրություն հայտարարելու մասին
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում արտակարգ դրություն հայտարարելու մասին աշխատանքային խումբը դեռ պետք է քննարկումներ անցկացնի։
Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընդգրկված է եղել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը՝ ընտրությունների ժամանակ արտակարգ դրության հայտարարելը։
Ըստ նախագծի՝ եթե քվեարկության ընթացքում (մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը) արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։
«Ե՛վ արտահերթ նիստի ժամանակ, և՛ հանձնաժողովում արտակարգ և ռազմական դրության հետ կապված բոլոր վիճահարույց դրույթները քննարկվել են և հանվել։ «Արտակարգ և ռազմական դրության վերաբերյալ օրենսդրությունը» և ընտրական օրենսդրության հետ փոխկապակցվածությունը պետք է դառնա առանձին քննարկման առարկա։ Մենք այն կքննարկենք, երբ նախագիծը պատրաստ լինի։ Ժամկետներ չկան, բայց մենք այժմ պայմանավորվել ենք, որ աշխատանքային խմբի աշխատանքները հետագայում շարունակվելու են, թեման նուրբ է»,- նշեց Վարդանյանը։
Վարդանյանը շեշտեց՝ պետք է գտնել այն նուրբ շեմը, որը հնարավորություն կտա ապահովել քաղաքացու քվեն, որպեսզի այն որևէ պարագայում չտուժի արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։
Ինչպես նաև ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ որևիցե մեկը չի նախատեսում օգտագործել կամ քննարկել արտակարգ դրության ինստիտուտը քաղաքականացնելու կոնտեքստում։ Նրա խոսքով՝ հարցը սկսել է քննարկվել, քանի որ նախկինում բախվել են դեպքերի, երբ ընտրական գործընթացներին զուգահեռ ՀՀ սահմանին ոչ անվտանգ իրավիճակ է ձևավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Ասադը դիմել է մի քանի երկրի՝ սակայն նրան մերժել են
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: ՏԱՍՍ-ի հետ զրույ...
Դա ցույս է տալիս Ռուսաստանի և Իրանի թուլությունը․ Կալլաս
«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա նաև ցույց է տալիս Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստան...