Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիային․ Թուրքիայի ԱԳ նախարար
Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում, արտասահմանում հանրապետության դեսպանների ամենամյա կոնֆերանսի բացման ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիային անցումային շրջանում։
«Սիրիայում սկսվել է նոր դարաշրջան։ Այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ ապագայի վրա եւ հետ չնայել։ Նոր շրջանում մենք ցանկանում ենք Սիրիայում տեսնել երկիր, որտեղ տարբեր էթնիկ եւ կրոնական խմբերը ապրում են խաղաղ՝ օգտագործելով կառավարման ներառական մոտեցումը։ Մենք ցանկանում ենք տեսնել նոր Սիրիա, որը լավ հարաբերություններ կունենա հարեւանների հետ եւ որը խաղաղություն եւ կայունություն կավելացնի մեր տարածաշրջանում։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրա համար։ Մենք հավատում ենք, որ սիրիացի ժողովուրդը նույնպես կօգտվի այս ոսկե հնարավորությունից»,- ասել է Ֆիդանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Ասադը դիմել է մի քանի երկրի՝ սակայն նրան մերժել են
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: ՏԱՍՍ-ի հետ զրույ...
Դա ցույս է տալիս Ռուսաստանի և Իրանի թուլությունը․ Կալլաս
«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա նաև ցույց է տալիս Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստան...