Հարավային Կորեայի նախագահին արգելվել է լքել երկիրը
Կորեայի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագահ Յուն Սոկ Յոլին արգելել է դուրս գալ երկրից: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Տոնա իլբո» թերթին։
«Նախագահ Յուն Սոկ Յիգի ելքի արգելքը գործում է դեկտեմբերի 9-ից` ժամը 15:30-ից»,-պարբերականին հայտնել է միգրացիոն հարցերը վերահսկող գերատեսչության աշխատակիցը:
Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս գործող նախագահի դեմ քրեական հետապնդումը խռովության և պետական դավաճանության մեղադրանքներով:
Ավելի վաղ Բարձրաստիճան ծառայողների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչության ղեկավարը հայտարարել էր, որ հրահանգել է Յուն Սոկ Յոլի դեմ երկրից դուրս գալու արգելք սահմանելու պահանջ ներկայացնել: Յուն Սոկ Յոլի գործողությունների հետ կապված հետաքննություն է անցկացվում խռովության կասկածով։
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն էր մտցրել, որը չեղարկվել էր մոտ վեց ժամ անց:
Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:
Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը: Իմփիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։ Դրանից առաջ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել համաքաղաքացիներից և հայտարարել, որ պետական գործերը, ներառյալ իր լիազորությունների ժամկետի հարցը, վստահում է իշխող կուսակցությանն ու կառավարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Սիրիայի վարչապետը՝ Ասադի գտնվելու վայրի մասին
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ Ջալալին կիրակի օրը Al Arabiya-ին ասել է, որ ինքը տեղեկություն չունի Ասադի գտնվելու վայրի մ...
Ասադը դիմել է մի քանի երկրի՝ սակայն նրան մերժել են
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: ՏԱՍՍ-ի հետ զրույ...