Սիրիայի վարչապետը՝ Ասադի գտնվելու վայրի մասին
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ Ջալալին կիրակի օրը Al Arabiya-ին ասել է, որ ինքը տեղեկություն չունի Ասադի գտնվելու վայրի մասին և իր վերջին շփումը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ եղել է շաբաթ երեկոյան։
Նա հարցազրույցը տվել է այն բանից հետո, երբ զինված ահաբեկիչները հայտարարել են, որ Ասադի կառավարությունը տապալվել է: Վարչապետն ասել է, որ Ասադի հետ իր վերջին հեռախոսազրույցում հարցրել է, թե ինչ է կատարվում:
«Ալ Ասադն ինձ ասաց՝ վաղը կտեսնենք», - պատմել է Ջալալին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ չգիտի նախագահի գտնվելու վայրը։
Դեկտեմբերի 8-ի առավոտյան Reuters-ը, իր աղբյուրները վկայակոչելով, գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նստել է ինքնաթիռ և Դամասկոսից օդ է բարձրացել անհայտ ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Ասադը դիմել է մի քանի երկրի՝ սակայն նրան մերժել են
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: ՏԱՍՍ-ի հետ զրույ...
Դա ցույս է տալիս Ռուսաստանի և Իրանի թուլությունը․ Կալլաս
«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա նաև ցույց է տալիս Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստան...