ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում բարձրացվել է Սիրիայի ընդդիմության դրոշը
Սիրիական ընդդիմության ներկայացրած դրոշը կախվել է Սանկտ Պետերբուրգում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուպատոսության դիմաց: Այս մասին գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ Մոսկվայում Սիրիայի դեսպանատան դիմացից էլ իջեցվել է երկրի պաշտոնական դրոշը:
2011 թվականից սիրիական ընդդիմության ընդհանուր խորհրդանիշն այն դրոշն է, որն ի սկզբանե օգտագործվել է Սիրիայի Հանրապետության կողմից 1932-1958 թվականներին և Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից 1961-1963 թվականներին, որն ունի երեք հորիզոնական գծեր՝ կանաչ, սպիտակ և սև: Միջին սպիտակ շերտի վրա այն ունի երեք կարմիր հնգաթև աստղ: Այս դրոշի պաստառներով ընդդիմադիր ուժերը այսօր մտան Դամասկոս։


Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի լավ է՝ հույսը մեզ վրա դնենք. Սերգեյ Լավրովի հարցազրույցը՝ Թաքեր Կարլսոնին
Թաքեր Կարլսոնը հարցազրույց է հրապարակել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Говорит Москва–ն:Նշվում է,...