Օրենքով գող «Շահումյանցի Ժիրոն» ազատ է արձակվել․ մանրամասներ
Օրերս ձերբակալված «Օրենքով գող» «Շահումյանցի Ժիրո» մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։
Դեկտեմբերի 2-ին, ոստիկանության հատուկջոկատայինները կոշտ ձևով՝ գետնին պառկացնելով՝ բերման էին ենթարկել «Շահումյանցի Ժիրոյին» և նրան ուղեկցող անձանց։ Վերջիններս ձերբակալվել և նախաքննական մարմին էին ներկայացվել՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում և ձերբակալվել՝ նշված արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով։
ՔԿ-ից հայտնել են, որ արգելանքից այդ անձինք ազատ են արձակվել, այս պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում այդ վարույթով հարուցված չէ։
Ինչ վերաբերում է երեկ՝ դեկտեմբերի 6-ին բերման ենթարկված քրեական հեղինակությանը՝ Արտյոմ Հարությունովին՝ «Արտյոմ Կանևսկոյին», ապա ՔԿ-ից նշեցել են, որ երեք անձ է ներկայացվել ՔԿ համապատասխան բաժին։
«Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Որոշում է կայացվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված երեք անձանց ձերբակալելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին Քննչական կոմիտեից։
Նմանատիպ հոդվածներ
Քանի հայկական բեռնատար է կուտակված Վերին Լարսի անցակետում
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկացնում է, որ Ռուս-վրացական սահմանին գտնվո...
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում դեկտեմբերի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 393,50 դ...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում դեկտեմբերի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 391.69 դ...
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պ...