ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձր խոլեստերինն էլ, գիտեք, մահացու դոզան եթե չի անցնում, պացիենտը ապրում է. Արթուր Խաչատրյան
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց,որ բյուջեի մասով իրենք ինչ խոսում էին նոյեմբերի սկզբին, իշխանությունները հասկացան նոյեմբերի վերջին, այսինքն՝ այն թվերը, որոնք գրել էին, անտրամաբանական էին:
«Նրանք 10 տոկոսով կրճատեցին տնտեսական աճի կանխատեսումները, որոնք էլի իրատեսական չեն: Պարտքի մակարդակը հասցրել են աստղաբաշխական թվերի, ասում են՝ կառավարելի է: Բարձր խոլեստերինի դեպքում էլ, եթե մահացու դոզան չի անցնում, պացիենտը ապրում է, բայց մահանալու հավանականությունը շատ մեծ է: Հիմա իրենք ասում են՝ չէ դեռ սաղ ենք: Իրենք միայն պարտքի սպասարկմանը ավելի շատ փող են տալիս, քան Առողջապահության, Արդարադատության, ԱԳ նախարարություներին, մարզպետարաններին:3 օրում ավելի շատ գումար ենք դուրս տալիս, քան Գյումրիի բյուջեն է: Իսկ արդյունքում ունենք ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ, չնայած իրենք խոստացել էին առնվազն 7 տոկոս»,-նկատեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանն անդրադարձել է իր շուրջ տեղի ունեցած պատմությանը
Երեկ ես իմ ճեպազրույցում ասացի, որ այդ դրամատիզմը որ մտցրել են մարդկու նամակագրությունների հետ կապված, ես չգիտեմ՝ օրենքո...
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավա...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...