ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանն անդրադարձել է իր շուրջ տեղի ունեցած պատմությանը
Երեկ ես իմ ճեպազրույցում ասացի, որ այդ դրամատիզմը որ մտցրել են մարդկու նամակագրությունների հետ կապված, ես չգիտեմ՝ օրենքով այդ հնարավորությունը կա թե չկա, բայց կա լրագրողական հետաքննության ինստիտուտ, ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գա, իմ և ՔՊ-ի ղեկավարության կամ պարոն Արեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Թող իմ նամակագրությունը գնահատեն, թե ինչքանով են դրանք շոկային: Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունը, որտեղ իմ վրա ինչ ճնշումներ են եղել, որ ես թիմից դուրս գամ պատերազմից հետո, դուրս գամ վարչապետի դեմ և ես ինչ պատասխաններ եմ տվել, դրանք պետք չէ նայել»,-ասել է Աղազարյանը:
Լրագրողի հարցին՝ ո՞ւմ կողմից է եղել, նա վրդովված պատասխանել է. «Դե հիմա ի՞նչ կարևոր է, սև շան»:
«Այն գրառումները, որտեղ, որ իմ վրա բազմաթիվ ճնշումներ են եղել, բազմաթիվ, այլ տիպի առաջարկություններ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, այդ մասը չկա երևի վարչապետի կամ վարչության սեղանին:
Ես չեմ ամաչում և համաձայն եմ նույնիսկ, որ կին լրագրող գա, բայց պինդ ներվերով, որ հասկանա, թե ինչը ինչոց է, որը որտեղից է, որ Աղազանյան Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է և մաման լացացրել է։ Եղա՞վ»,-ասել է նա:
Աղազարյանը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական անվտանգությանը վերաբերող, հակահետախուզական տվյալներ են եղել իր հեռախոսում։
«Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում, չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որը պարունակի պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիա»,- հայտարարել է Հովիկ Աղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձր խոլեստերինն էլ, գիտեք, մահացու դոզան եթե չի անցնում, պացիենտը ապրում է. Արթուր Խաչատրյան
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց,որ բյուջեի մասով ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք պատրա՞ստ եք Facebook–ով նշանակվել, sms-ով ազատվել․ հարց ՔԿ նախագահին
ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը պատրաստ է ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իր կարիքը կա։...
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավա...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...