Լավրովը հայտնել է, թե որ դեպքում Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում
Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, եթե չլիներ 2014 թվականի հեղաշրջումը։Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
«Եթե չլիներ 2014 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղաշրջումը, և եթե այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև նախօրեին ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչվեր, Ուկրաինան դեռ կմնար միասնական, իսկ Ղրիմը կլիներ դրա մի մասը», - ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ռուսական կողմն անկեղծորեն շահագրգռված էր Դոնբասում 2014 թվականին սկսված հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ էր իրականացնել Մինսկի համաձայնագիրը, որը «սաբոտաժի ենթարկվեց» Ուկրաինայի նորաստեղծ կառավարության կողմից։
«Այս կառավարությունը պետք էր ուղիղ երկխոսության գնար այն մարդկանց հետ, ովքեր չէին ընդունում իշխանափոխությունը և նպաստում էին տնտեսական հարաբերությունների զարգացմանը, բայց ոչինչ չարվեց»,- հավելել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ. մանրամասներ
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մի շա...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։ «Սա էլ է պե...