Ինչ է փոխանցվել Բաքվում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող 23 հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին նշել է, որ նրանց են փոխանցվել անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։
«Ամեն այցելության ժամանակ նման հնարավորություն չի լինում, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց տրվում է նման հնարավորություն` ստանալու անձնական իրերով փաթեթներ»,– հավելել է Ամատունին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի...
Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ. մանրամասներ
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:«Մի շար...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...