ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք պատրա՞ստ եք Facebook–ով նշանակվել, sms-ով ազատվել․ հարց ՔԿ նախագահին
ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը պատրաստ է ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իր կարիքը կա։ Նա այս հայտարարությունն արեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է նման պայմաններում աշխատել՝ «Ֆեյսբուքով» նշանակվել, SMS-ով ազատվել պաշտոնից։
«Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունն ու ղեկավարությունն ունի»,- նշեց Արթուր Պետրոսյանը։
Անդրադառնալով հաջորդին հարցին, թե ինչ է անելու, որ ավելի լավ աշխատի, քան նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ Պողոսյանն ասաց՝ իր աշխատանքը հանրությունն է գնահատելու։ Հետո վստահեցրեց՝ իր աշխատանքը լինելու է տեսանելի ու շոշափելի։
«Եթե հանրության շրջանում արդարության զգացումը չլինի, ուրեմն բնականաբար խնդիր կա»,- ասաց նա։
Ավելի վաղ Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնները լքելու մասին «խնդրանքը» sms–ով է հայտնել, իսկ մինչ այդ և դրանց հետո սկսեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել նոր պաշտոնյաների անունները։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավա...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանն անդրադարձել է իր շուրջ տեղի ունեցած պատմությանը
Երեկ ես իմ ճեպազրույցում ասացի, որ այդ դրամատիզմը որ մտցրել են մարդկու նամակագրությունների հետ կապված, ես չգիտեմ՝ օրենքո...