Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Մենք լսում ենք այս խոսակցությունները, ՀՀ վարչապետը շատ է խոսել և քննարկել այդ թեման, մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում միության անդամ լինելը առավելագույնս օգտագործելը», - ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իրադրությունների տարբերությունն ու դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ, անդառնալիության կետն արդեն անցել ենք։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավարների կենս...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես առան...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...
ՔՊ-ում վախի մթնոլո՞րտ է տիրում․ Գագիկ Մելքոնյանը պատասխանել է
Երեկ վարչապետն ասաց, թե ոնց է տեղի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը...