Ինչ պայմանով Իրանը կերկխոսի Թրամփի հետ
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
«Իրանի վրա ճնշում գործադրելու փոխարեն Արևմտյան երկրները պետք է դրական քայլեր ձեռնարկեն։ Միջուկային գործարքը այդպիսի քայլերի եզակի օրինակ էր, և Արևմուտքը պետք է ձգտի վերակենդանացնել այն։ Դրա համար անհրաժեշտ է կոնկրետ գործնական միջոցառումներ իրականացնել՝ կայացնել քաղաքական, իրավական որոշումներ, ներդրումների մասին որոշումներ, որոնցից Իրանը կարող է շահել: Եթե Թրամփը որոշի նման քայլեր ձեռնարկել, Իրանը պատրաստ կլինի երկխոսության, որը օգուտ կբերի թե՛ Թեհրանին, թե՛ Վաշինգտոնին»,- գրել է Զարիֆը Foreign Affairs ամսագրի սյունյակում։
Իրանում Զարիֆին համարում են արևմտամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ։ 2013-2021 թվականներին Զարիֆը եղել է Իրանի արտաքին գործերի նախարարը և անմիջական մասնակցություն է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի մշակման ու կնքման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել
Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններ...
Պուտինը խնդրե՞լ է Շոլցին Զելենսկիին ուղերձ փոխանցել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլ...
«Կարգուկանոն հաստատեք կամ մեռեք»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է մշակույթի նախարար Անատոլի Մարկևիչին և պաշտոնում նշանակել hանրա...