Հալեպում հայ է զոհվել
Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել, հայտնում է տեղի «Գանձասար» պարբերականը:
Երվանդ Արսլանյանը (ծնված 1958-ին) երեկ Հալեպից դուրս գալուց հետո Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել և տեղափոխվել էր Համայի հիվանդանոց։ Այսօր կեսօրին նա մահացել է:
Հիշեցնենք, որ երեկ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:
Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Հուսիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Թել Ավիվի տարածքում գտնվող Յաֆֆո շրջանի ուղղությամբ հիպերձայնային հրթիռի կիրառ...
Ռուսաստանյան և սիրիական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծում են սիրիական քաղաքը. Reuters
Ռուսաստանյան և սիրիական ինքնաթիռները կիրակի՝ Սիրիայի հյուսիսում ինտենսիվ ռմբակոծությունների երկրորդ օրը, հարվածներ են հա...
Ահաբեկիչների հետ կխոսենք նրանց միակ հասկանալի՝ ուժի լեզվով. Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա աջակից...
Սիրիական բանակը կրկին կհաղթի. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիային արաբական երկրում ավերա...