2025-ին խմելու ջրի սակագինը կփոխվի՞
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200.42 դրամ։
Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը։
Նմանատիպ հոդվածներ
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Կենսաթոշակների մասին կեղծ գրառումներ. ովքեր են թիրախավորված. Civilnet
Ֆեյսբուքում տասնյակ էջեր ակտիվորեն տարածում են գովազդային գրառումներ, թե 2024-ի նոյեմբերից կառավարությունը կբարձրացնի կե...
Երևանում և մարզերում որքան է կազմում ձյան ծածկի բարձրությունը
Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղում...
Կարգելվի 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը
Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջան...