Կարգելվի 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը
Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ զեկուցելով իր և մի քանի այլ ՔՊ պատգամավորների հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարեկու մասին նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ դեռահասների շրջանում մոտ 40%-ը շաբաթական էներգետիկ ըմպելիքներ է օգտագործում։
«Նման ըմպելիքները չեն պարունակում առողջ սննդակարգի համար անհրաժեշտ որևէ սննդանյութ»,-ասաց Ալխաս Ղազարյանը։
Նախագծով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը, ինչպես նաև դրանց վաճառքը ավտոմատ սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով և խախտումների դեպքում սահմանել պատժամիջոցներ։
Պատգամավորներն առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ. «Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով և պարունակեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի գրառում և լինեն տեղադրված տեսանելի վայրում»:
Նմանատիպ հոդվածներ
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Կենսաթոշակների մասին կեղծ գրառումներ. ովքեր են թիրախավորված. Civilnet
Ֆեյսբուքում տասնյակ էջեր ակտիվորեն տարածում են գովազդային գրառումներ, թե 2024-ի նոյեմբերից կառավարությունը կբարձրացնի կե...
Երևանում և մարզերում որքան է կազմում ձյան ծածկի բարձրությունը
Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղում...
2025-ին խմելու ջրի սակագինը կփոխվի՞
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին...