Չինաստանում մահապատժի է դատապարտվել Bank of China-ի նախկին ղեկավարը

Չինաստանի Շանդուն նահանգի դատարանը չինական խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of China-ի խորհրդի նախկին նախագահ Լյու Լյանգեին մահապատժի է դատապարտել՝ երկու տարի տարկետումով։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։


Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 121 միլիոն յուանի չափով (16,8 միլիարդ դոլար) կաշառք ստանալու և 3,3 միլիարդ յուանի չափով ​​(450 միլիոն դոլար) անօրինական վարկեր տրամադրելու համար: Չինաստանում մահապատժի պայմանական դատավճիռը սովորաբար նշանակում է, որ մահապատիժը փոխարինվում է ազատազրկմամբ, եթե այդ ժամանակահատվածում դատապարտյալը նոր հանցագործություն չի կատարել:


Լյու Լյանգեի դեմ հետաքննությունը սկսվել է 2023 թվականի մարտին։ Վերջին շրջանում Չինաստանը ակտիվ արշավ է իրականացնում ֆինանսական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ոլորտի շատ խաղացողներ դարձել են բազմաթիվ հակակոռուպցիոն հետաքննությունների և չնախատեսված ստուգումների թիրախ։

Քաղաքականություն