ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է այս պահի դրությամբ կատարվում Սիրիայում
Այսօր՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան, զինյալները մտել են Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինյալները գրավել են Սեյդնայա բանտը և բանտարկյալներին ազատել այնտեղից:
Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Սիրիայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին: Նախագահ Ասադը լքել է Դամասկոսը,-պնդում է Reuters-ը:
Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքների ընդունումն ու ճանապարհումը: Զինյալները վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսը, պնդում է Al Hadath հեռուստաալիքը:
Նմանատիպ հոդվածներ
Դամասկոսն ընկավ. փաստացի էլ չկա նախկին Սիրիան
Զինված ահաբեկչական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բանտը և ազատ են արձակել բո...
Ռուսաստանը ռազմական տեխնիկան պատրաստվում է դուրս բերել Սիրիայից
Ռուսական ռազմական հրամանատարությունը տեխնիկան նախապատրաստում է Լաթաքիայի «Հմեյմիմ» օդանավակայանից դուրս բերելու համար, գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանը հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի փորձարկում:Երկրի պաշտպանության նախարար Ռաջ...
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը
Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկ...