Չեն ենթարկվել ոստիկանին, հնչեցրել են հայհոյանքներ. ՆԳՆ ոստիկանություն
Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Շիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ:
Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին: Անձնական խուզարկությամբ գյումրեցու մոտ հայտնաբերվել է 3 դանակ: Ստուգվել է նաև նրա սթափության աստիճանը և հաստատվել ոչ սթափ լինելը: Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. ինչպես քաղաքացին կարող է կանչ գրնցել
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացմ...
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Երևանի մի քանի հատվածներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
«Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակա...
Հայտնի է` երբ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքները
Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մաս...