ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրար վրա գրիչ մի շպրտեք». Երևանի քաղաքապետարանում իրավիճակը լարվեց
Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիտում ինչ-որ պահի իրավիճակը լարվեց. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքից հետո ընդդիմադիր և իշխող խմբակցությունների անդամներից շատերը ոտքի ելան եւ ինչ-որ բան էին բղավում: Իրավիճակը գնալով լարվում էր, հնչում էին վիրավորանքներ: Անգամ ներկաներից մեկը գրիչ նետեց ինչ-որ մեկի ուղղությամբ: Ոստիկանության աշխատակիցներ մտան դահլիճ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկար ժամանակ խնդրում էր լռություն պահպանել, հանդարտվել, բայց նրան լսող չկար. «Հարգելի գործընկերներ, լռություն, մի հատ կրքերը մի բորբոքեք, էլի: Մի հատ հլը մի ոգեւորվեք, հանգստացեք բոլորդ: Պարոն Սուքիասյան, մի հատ դադարեցրեք իրար վրա գոռալը, վիրավորելը: Երեւանցիները հիմա նայում են էս նիստը, սա բոլոր կողմերին է վերաբերում:
Ես նկտողություն անում եմ, հիմա ձեզ էլ պետք է նկատողություն անեմ, որովհետեւ դուք էլ ձեզ կոռեկտ չեք պահում: Տիկին Խաչատրյան, պարոն Սուքիասյան, դուք ստանում եք նկատողություն: Հանգիստ մի հատ, լսեցինք, հասկացանք, էս պառը դուրս եկավ, վսյո, նստեք»,-ասաց քաղաքապետը:
Նա խնդրեց չվիրավորել իրար. «Մի անցեք էդ լեքսիկոնին, Երեւան քաղաքը մեզ է նաում եւ իրապես դա շատ տգեղ է դիտվում եւ դա խոսում է մեր բոլորի մասին: Խնդրում եմ՝ զերծ մնալ պիտակավորումներից, իրար նկատմամբ լինել հարգալից: Խոսքը կարող է լինել սուր քաղաքական, բայց կոռեկտ»:
Դահլիճից Ավինյանին ուղղված հարց հնչեց՝ իսկ գրիչ շպրտելը նկատեցի՞ք, ինչին քաղաքապետը նախ ասաց, որ չի տեսել, ապա հավելեց. «Իրար վրա գրիչ մի շպրտեք իրար մի վիրավորեք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին
Մեծ միջադեպ չի եղել, ոչ էլ ծեծկռտուք: Աշխատանքային ժամ էլ չի եղել, այսինքն մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն է եղել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ համբերության բաժակը լցվեց. Փաշինյանը զարյացավ
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ տալով հստակ հանձանարարականներ․...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրհներգի դասավորվածությունը փոփոխվեց
ԿԳՄՍ նախարարությունը մի խումբ պատգամավորների առաջարկով Կառավարության քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Յուրաքանչուր մահի հետ մեռել ենք ու նորից հարություն ենք առել». Ալեն Սիմոնյան
«Մեր մոտ խնդիրը պատերազմն է, մեր մոտ խնդիրը մարդկանց կյանքն է, մարդկանց ապրուստն է: Օրինակ 44-օրյա պատերազմի հետևանքների...