Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ համբերության բաժակը լցվեց. Փաշինյանը զարյացավ

Mariam Z. 1 րոպե 10 դիտում

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ տալով հստակ հանձանարարականներ․ «3-4 տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում, հիմա էլ եմ ասում։


Ի՞նչն եմ սխալ արել, ի՞նչն ենք սխալ արել, ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։ Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռիկներ-վռիկներ էին անում, էլի անում են, ովքեր մյուսներին վերևից էին նայում, էլի նայում են։ Սա չի կարա շարունակվի, ես կարամ 1, 2, 3, 4 տարի համբերեմ։ Ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։


Այն, ինչ ինձնից ուզել եք տվել եմ, չեմ միջատել ոչ մի բանի, ոչ մեկի գործի մեջ չեմ մտել։ Ո՞ւմ եք ձեռ առնում։ Ստացվում է, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է, կներեք, ուրեմն թույլ է ուժային կառույցը։ Ի՞նչ է, անընդհատ ապացուցելու անհրաժեշտություն կա՞։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա, ո՞նց կարա։ Ես հիմք եմ տվել՝ ասելու, որ կարա տենց բա լինի՞։ Էլ էս թեմայով խորհրդակցություն չեմ անելու․ ես չեմ կարա թույլ տալ, որ մեկը մտածի, թե վարչապետը մի բան էր ասեց էլի»,-ասաց Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250