Ադրբեջանը կմասնակցի՞ ՀՀ-ում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։
«Ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների հրավերներն ուղարկվում են ոչ թե կազմակերպիչ երկրի կողմից, այլ Խորհրդի կողմից և չի կարող որևէ երկրի հրավեր չուղարկվել։ Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությանը Հայաստանը չի մասնակցի ուժեղագույն կազմով։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ համար ցավալի է. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարությունը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՝ անդրադառնալով ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշների...
Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի...
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը` զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի զինվորականների աշխարհի 2024թ. չեմպիոն: Եզրափակչում նա հաղ...