Թուրքիայից անդրադարձել են Էրդողանի վերաբերյալ լուրին
Ուկրաինայում հակամարտության սառեցման վերաբերյալ պաշտոնական Անկարայի նախաձեռնությունների մասին արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու դիվանագիտական նախաձեռնություններին։ Մյուս կողմից, Bloomberg լրատվական գործակալության կողմից այսօր հրապարակված «Ուկրաինայի դաշնակիցները հենվում են Զելենսկու վրա՝ պատերազմը դադարեցնելու միջոց որոնելու համար» վերնագրով հոդվածի՝ Թուրքիային վերաբերող հատվածները չեն արտացոլում իրականությունը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության սառեցման առաջարկ ներկայացնել: Այս մասին հայտնել Էր Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության անանուն աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի նախագահը Կիևին կառաջարկի հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները առնվազն 10 տարով՝ որպես «զիջում» Ռուսաստանին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է թեմային։
Նմանատիպ հոդվածներ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարձաստիճան վեց պաշտոնյաներ հեռանում են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնեց իր հրաժարականի մասին։ «Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հ...
Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հրաժարականների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվանից ներկայացվող հրաժարականներին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մա...
Հրաժարականների շարքը շարունակվում է․ ArmLur
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է ArmLur-ը՝ նշելով, որ տեղեկո...
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին լուրը ևս հաստատվեց։ «Հարգելի գործընկ...