Դա այն է, ինչ պետք է անել, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն․ Պեսկով
Ուկրաինական հակամարտության սառեցման ծրագիրը, որն, ըստ Bloomberg գործակալության, պատրաստվում է ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանին հարմար չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ուշադրություն ենք դարձրել Bloomberg-ի հրապարակմանը, սակայն տվյալներին չենք տիրապետում։ Մարտական բախման գծով «սառեցման» տարբերակն անընդունելի է ռուսական կողմի համար։ Նախագահ Պուտինի ձևակերպած պայմանները պահպանում են արդիականությունը։ Դա այն է, ինչ պետք է անել, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Էրդողանը մտադիր է առաջարկել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի քննարկումը առնվազն 10 տարով՝ որպես զիջում Ռուսաստանին:
Նմանատիպ հոդվածներ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարձաստիճան վեց պաշտոնյաներ հեռանում են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնեց իր հրաժարականի մասին։ «Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հ...
Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հրաժարականների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվանից ներկայացվող հրաժարականներին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մա...
Հրաժարականների շարքը շարունակվում է․ ArmLur
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է ArmLur-ը՝ նշելով, որ տեղեկո...
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին լուրը ևս հաստատվեց։ «Հարգելի գործընկ...