Աբխազիայի նախագահը հայտնել է ինչ պայմանով հրաժարական կտա
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։
Վերջինս մեկնել էր հայրենի Թամիշ գյուղ և ասել, որ ինքը, փոխնախագահը և այլ պաշտոնյաներ շարունակելու են աշխատանքը:Վրացական լրատվամիջոցները հայտնում է, որ պետության ղեկավարը չի ստորագրել խորհրդարանից ռուսական ներդրումային նախագծերի մասին համաձայնագիրը հետ կանչելու մասին փաստաթուղթը, որը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։
«Երբ ցուցարարները լքեն շենքը, ես ազատման դիմում կգրեմ, և կտեսնենք` նոր ընտրություններում որքան աջակցություն կստանան», - ասել է Բժանիան Թամիշ գյուղում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ:
Վերջինս նաև նշել է, որ մինչ նոր ընտրությունները երկիրը կղեկավարի փոխնախագահ Բադրա Գունբան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
«Վատ նորություն». Շոլցը Պուտինի հետ զրույցի մասին
Գերմանիայի կանցլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Օլաֆ Շոլ...
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Ինչ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանը Թրամփի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցի ընթացքում վարչապետը շն...