ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ` Սարյան փողոցի բնակարաններից մեկում
Հրդեհի ահազանգ Սարյան փողոցում: Նոյեմբերի 15-ին, ժամը 08:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։49-ին։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ. Չինաստան
Չինաստանի Չժուհայ քաղաքում ամենագնացը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ, գրում են տեղական լրատվամիջոցները։Միջադեպը տեղի է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք Երևանում. կարճ միացում և խոշորհ հրդեհ Կոմիտաս պողոտայում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ինքնաթիռն ընկնում բնակելի տան վրա. Վիլնյուս
Վիլնյուսում հզոր պայթյունի և ինքնաթիռի ընկնելու պահը: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:Վիլնյուսի մերձակայքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռ է ընկել բնակելի շենքի վրա. կա զոհ. Լիտվա
Լիտվայում՝ Վիլնյուսի օդանավակայանից ոչ հեռու, վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։«...