ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռ է ընկել բնակելի շենքի վրա. կա զոհ. Լիտվա
Լիտվայում՝ Վիլնյուսի օդանավակայանից ոչ հեռու, վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«DHL բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիլնյուսի օդանավակայանի մոտ երկուշաբթի օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում»,- հայտնել են օդանավակայանի պաշտոնյաները և Լիտվայի ոստիկանությունը:
Ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա։ Ինքնաթիռում եղել է երկու օդաչու և ընկերության երկու աշխատակից։ Մահացել է առնվազն մեկ մարդ, մեկն էլ վիրավորվել է։
Ինքնաթիռը Վիլնյուս էր թռչում Լայպցիգից։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ինքնաթիռն ընկնում բնակելի տան վրա. Վիլնյուս
Վիլնյուսում հզոր պայթյունի և ինքնաթիռի ընկնելու պահը: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:Վիլնյուսի մերձակայքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ` Սարյան փողոցի բնակարաններից մեկում
Հրդեհի ահազանգ Սարյան փողոցում: Նոյեմբերի 15-ին, ժամը 08:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստա...
Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանում` Մինգեչաուրի ջրամբարի տարածքում, 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է «...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ. Չինաստան
Չինաստանի Չժուհայ քաղաքում ամենագնացը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ, գրում են տեղական լրատվամիջոցները։Միջադեպը տեղի է...