ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գրետա Թունբերգը Երևանում մասնակցում է բողոքի ակցիային
Այս պահին ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում «Stop Greenwashing Genocide!» (Վերջ տվեք էկոլոգիայի քողարկմամբ ցեղասպանությանը) խորագրով, որին մասնակցում է նաև շվեդացի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։
Նշենք, որ Գրետա Թունբերգն օրեր առաջ է Հայաստան ժամանել և պատոնապես հրաժարվել է մասնակցել ՄԱԿ–ի կլիմայական համաժողովին (COP-29), քանի որ այն անցկացվում է Ադրբեջանում:
«Մենք ցույց ենք տալու, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնել են Cop- 29-ը անցկացնել բռնապետական պետության ներսում, սոլիդար են ոչ թե Cop– 29-ի խորագրի, այլ այն գործընթացների հետ, որ իրականացրել է Ադրբեջանը՝ մասնավորապես մարդկության դեմ հանցագործությունը, էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը Արցախի բնակիչների նկատմամբ»,–ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը։
Նրա խոսքով՝ բողոքի ակցիան COP– 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշման դեմ է։





Նմանատիպ հոդվածներ
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. ինչպես քաղաքացին կարող է կանչ գրնցել
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացմ...
Քանի հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում
Վերին Լարսի անցակետի մոտ սահմանը հատելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական բեռնատարներն են։ Այդ մասին...
Քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հանդեպ
ՆԳՆ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառ...
Որքան գումար է նախատեսված Երևանի ամանորյա ձևավորման համար
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մի քանի ցուցանիշ է հրապարակել ամանորյա ձևավորման հետ կապված` նշելով, որ ...