2 տարվա ընթացքում առաջին անգամ Շոլցը զանգել է Պուտինին․ ինչ է հայտնի
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կոչ է արել վերջ տալ Ուկրաինայում զինված հակամարտությանը: Այս մասին հայտնել է ԳՖՀ նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեշթրայթը:
«Կեսօրին դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասվում է հայտարարության մեջ:
Կանցլերը Պուտինից պահանջել է ավարտել պատերազմը և դուրս բերել զորքերը:
«Կանցլերը Ռուսաստանին կոչ է արել ցուցաբերել Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու նպատակով», - հայտնել է քարտուղարը:
Նրա խոսքով՝ Շոլցն ընդգծել է Գերմանիայի անսասան վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարձաստիճան վեց պաշտոնյաներ հեռանում են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնեց իր հրաժարականի մասին։ «Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հ...
Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հրաժարականների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվանից ներկայացվող հրաժարականներին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մա...