Ծնգացնում եմ՝ վառ լույս չկա. Փաշինյան
«Հիմա էլ ընկել եք հեծանիվի ետևից, ասում եք՝ ինչու ես քշում։ Բա դրա համար եմ հեծանիվ քշում, որ դուք էլ քշեք։ Հիմա էլ նոր բան են հորինել, ասում են՝ վարչապետը փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում։
Ընկերներ, ես ձեր տների պատուհանների տակով եմ հեծանիվ քշում, ու այն ժամերին, երբ քշում եմ, դուք քնած եք․ խորը, ընդ որում։ Ծնգացնում եմ՝ վառ լույս չկա։ Երբ ես հեծանիվ քշելը ավարտում եմ, դուք դեռ խորը քնած եք լինում։ Երբ ես գնում եմ աշխատանքի, դուք երկու ժամ դեռ պետք է քնեք»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հեծանիվ քշելու վերաբերյալ իր հասցեին հնչած քննադատություններին: